Բաժիններ՝

Հայտարարություն. Մենք ատում ենք կապիտալիստական իմպերիալիզմի գործակալներին և նրանց լակոտներին Հայաստանում

Այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց ակցիա իրականացրած ակտիվիստները հայտարարություն են տարածել, որում ասված է.

«Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում ընդդեմ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից ռազմական միջամտության՝ կոչ անելով վերջիններին հրաժարվել ագրեսիայից և շանտաժի քաղաքականությունից։

Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով, մեր սոլիդարությունն ենք հայտնում Ուկրաինայի քաղաքացիներին՝ տարածելով հետևյալ հայտարարությունը.

Մենք չենք ընդունում իմպերիալիստական և կապիտալիստական պատերազմները։

Չենք ընդունում ազգայնամոլությունը, շովինիզմն ու քսենոֆոբիան։

Մենք դատապարտում ենք

  • Ռուսաստանի վարած քաղաքականությունը,
  • զորք մտցնելու իրավունք տված սենատորներին,
  • որոշմանը կողմնակից քաղաքացիներին,
  • պատմությունն ու ներկան աղավաղող ԶԼՄ-ները:

ինչպես նաև՝

  • Ուկրաինայի թերի-ֆաշիստական կուսակցությունները,
  • իրենց համախոհ ազգայնամոլներին,
  • Ուկրաինայի ժողովրդին դավաճանած կուսակցապետերին:

Մենք ատում ենք կապիտալիստական իմպերիալիզմի գործակալներին և նրանց լակոտներին Հայաստանում, որոնց համար պատերազմը հարստությունն ու իշխանությունը պահելու միջոց է միայն:

Մենք չենք կարող անտարբեր մնալ և պետք է անենք այն, ինչ կարող ենք, որպեսզի կանգնեցնենք այս հանցավոր էքսպանսիան, հուսալով, որ նույնը կարվի նաև Մոսկվայում, Պիտերում, Մինսկում, Կիևում, Թիֆլիսում… շարունակելի:

Խաղաղություն` ժողովուրդներին, պատերազմ` իշխանություններին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս