Ռուբեն Թովմասյան. «Յանուկովիչը տիպիկ օլիգարխ է, թալանչի, եղել է քրեական աշխարհին մոտ». aravot.am

«Յանուկովիչն իր անցյալով էլ չի փայլել՝ մինչեւ նախագահ դառնալը: Նա եղել է քրեական աշխարհին մոտ եւ կարծեմ մեկ-երկու անգամ դատապարտվել է իր այդ արարքների համար: Եկավ պատահական, ժողովրդի այդ համաժողովրդական ալիքի վրա պատահական զբաղվեց նրանով, ինչով զբաղվել է: Նա տիպիկ օլիգարխ է, տիպիկ թալանչի: Ցույց տվեցին նրա ունեցվածքը, նրա դղյակները, որտեղ մարդիկ գնացել էին էքսկուրսիաների: Իմ կարծիքով, երկրի ղեկավարը պետք է ապրի այնպես, ինչպես իր ժողովուրդն է ապրում: Թող մի քիչ բարձր ապրի, ոչ մեկը չի ասում: Բայց այդպիսի ահռելի տարբերությամբ երբեք սազական չի ժողովրդի կողմից ընտրված մարդուն»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ունեցվածքի մասին այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախկին գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս