
Թուրքիան ԱՄՆ ռազմանավին թույլ է տվել մտնել Բոսֆոր

Թուրքական իշխանությունները ամերիկյան ռազմանավին թույլ են տվել առաջիկա երկու օրվա ընթացքում անցնել Բոսֆորով դեպի Սեւ ծով, հաղորդում է Цензор.НЕТ-ը` վկայակոչելով The Hurriyet Daily News-ին:
Թուրքական կառավարության աղբյուրները չեն հստակեցրել, թե հատկապես ամերիկյան որ ռազմանավն է նման թույլտվություն ստացել: Միաժամանակ նույն պաշտոնյաները հավաստիացրել են, թե դա ատոմային «USS George H.W. Bush» ավիակիր ռազմանավը չէ, քանի որ այն չի համապատասխանում Մոնտրեի կոնվենցիայի պահանջներին: