
Թուրքիայում հերթական պատգամավորն է լքել իշխող կուսակցությունը

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում հրաժարական է տվել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հերթական պատգամավորը: Խոսքը գնում է Իզմիրի նահանգից ընտրված պատգամավոր Իլհան Իշբիլիենի մասին:
Վերջինս անհամաձայնություն է հայտնել ԱԶԿ-ի վարած ներքին քաղաքականության (մասնավոր դասընթացների վերացում) նկատմամբ: Նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին Թուրքիայում իրականացված հակակոռուպցիոն գործողությունից հետո, սա 9-րդ դեպքն է, երբ ԱԶԿ-ական պատգամավորը լքում է իշխող կուսակցության շարքերը: