
Գերմանիայի իշխանություններն անընդունելի են համարել ԵՄ-ի վերաբերյալ Նուլանդի հայտարարությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունը «բացարձակապես անընդունելի» է համարել ԵՄ-ի վերաբերյալ ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդի հայտարարությունները: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Քրիստիանե Վիրցը:
Նա ընդգծել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կարծիքով՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն արժեքավոր աշխատանք է կատարում, և որ ԵՄ-ը հետագայում էլ մեծ ինտենսիվությամբ աշխատում է Ուկրաինայում առկա լարվածության թուլացման կապակցությամբ: Գերմանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչն իր հերթին ընդգծել է, որ այդ սկանդալը վերստին ի ցույց է դնում գաղտնալսման պրակտիկայի անհեռատեսությունը: