
Նիկոլայ Ազարովը կոչով դիմել է ուկրաինացի քաղաքական գործիչներին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը Facebook-ի իր էջում հայտարարություն է տեղադրել, որում ուկրաինացի քաղաքական գործիչներին կոչ է արել պատասխանատու քայլեր ձեռնարկել՝ երկրում ստեղծված իրավիճակը քաղաքական ճանապարհով կարգավորելու համար:
Ազարովը վստահություն է հայտնել, որ հակամարտության կարգավորման ձգձգումը և առավել ևս խորացումը կհանգեցնեն տնտեսական լուրջ կորուստների և կապակայունացնեն սոցիալական ոլորտը: Ազարովն իր հրաժարական տալը պայմանավորել է հենց այդ ամենն ըմբռնելով:
Ազարովը, սակայն, չի նշել կոնկրետ անուններ, թե ում է հասցեագրված իր խոսքը: