Եթե Ս. Օհանյանն իմանա՝ մեր կիսամեռ տղային օրենքով հետ կուղարկեն, քանի որ նա բանակի պիտանի չէ (տեսանյութ). shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր Երևան քաղաքի բնակիչներ՝ ամուսիններ, 44-ամյա Մարիամ Սարգսյանն ու 60-ամյա Համբարձում Գրիգորյանը, ցանկանում էին՝ ի նշան բողոքի, Հանրապետության հրապարակում՝ Կառավարության վարչական շենքի դիմաց, հացադուլ սկսել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ծնողները ասում էին. «Մեր տղան՝ 19-ամյա Աշոտը, հունվարի 31-ին տեղափոխվել է Վանաձորի զորամաս, երբ տեղեկություններ ստացանք, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է և գտնվում է զորամասի բուժկետում: Նրան իրավունք չունեին զորակոչել բանակ, քանի որ մեր տղան մանկուց բազմաթիվ հիվանդություններ ունի՝ կապված թոքերի, ստամոքսի և նյարդերի հետ, և ժամանակին պառկել է Աբովյանում գործող «թոքախտի» հիվանդանոցում: Այդ բոլոր թղթերը մենք ներկայացրել ենք զինկոմիսարիատին, սակայն թղթերը վերադարձրել են մեզ՝ ասելով, թե «պլան ենք գերակատարում»:
Մանրամասներն` այստեղ