
Չինաստանը բարձրտեխնոլոգիական արտադրության ծավալի ցուցանիշով մոտեցել է ԱՄՆ-ին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Չինաստանը նախորդ տարվա արդյունքներով բարձրտեխնոլոգիական արտադրության զարգացման ցուցանիշով գրեթե հասել է ԱՄՆ-ի մակարդակին: Այս մասին նշված է ԱՄՆ-ի ազգային գիտական հիմնադրամի (National Science Foundation, NSF) Science and Engineering Indicators հետազոտությունում:
Դրա համաձայն, 2003-2012 թվականներին Չինաստանում բարձր տեխնոլոգիական արտադրության ծավալն աճել է 6 անգամ, ինչի արդյունքում համաշխարհային շուկայում երկրի մասնաբաժինը 8 տոկոսից աճել է մինչև 24 տոկոսի: Համեմատության համար՝ ԱՄՆ-ի ցուցանիշը կազմում է 27 տոկոս:
Չինաստանն ԱՄՆ-ին էականորեն գերազանցել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում կատարած ներդրումների ծավալով՝ 61 միլիարդ դոլար, մինչդեռԱՄՆ-ի ցուցանիշը կազմել է միայն 29 միլիարդ դոլար: Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ գիտության ու տեխնոլոգիաների զարգացման ոլորտում ճանաչված առաջատար ԱՄՆ-ը 2013 թվականին շարունակել է այդ ոլորտում կորցնել իր դիրքերը: