
Վրաստանում հացադուլ է կազմակերպել մոտ 1000 բանտարկյալ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ 1000 բանտարկյալ հացադուլի է դիմել Քութայիսի մոտ գտնվող Գեգուտի բանտում (Իմերեթիա, Արևմտյան Վրաստան): Հացադուլավորները բողոքում են բանտի աշխատակիցների կողմից իրենց հանդեպ կոշտ վերաբերմունքի դեմ:
Հացադուլավորների հարազատներն ու մերձավորները հավաքվել են բանտի մոտ՝ հանդիպում պահանջելով հացադուլավորների հետ: Դեպքի վայր է ժամանել նաև Վրաստանի օմբուդսմեն Գեորգի Լաբաձոն, ով իշխանություններից պահանջել է արձագանքել բանտարկյալների հանդեպ կոշտ գործողություններին:
Վրաստանի պատիժների իրագործման նախարար Սոզար Սուբարին իր հերթին հայտարարել է, որ հացադուլը քրեական հեղինակությունների պլանավորած ակցիան է, որոնք զրկվել են բանտերում իրենց գերակա դիրքերից: