Տեղամասը ստեղծվում է համապատասխան ՀՀ բնապահպանական օրենսդրության բոլոր պահանջների, և նրա նախագիծը, մշակված «ATMS Solutions» մասնագիտացված կազմակերպության կողմից, համաձայնեցվում է լիազորված պետական մարմինների հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն գնահատականներին, թե մարդիկ հեռանում են Հայաստանից սոցիալական անարդարության պատճառով, ասաց, թե սոցիալական անարդարություն յուրաքանչյուր երկրում կա:
Հայաստանի Հանրապետության պետական պարտքը այս տարվա հունվարի վերջին կազմել է 4 միլիարդ 590.7 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Պետական պարտքը հունվարի ընթացքում աճել է 2.2 միլիոն դոլարով։
2014թ.-ի փետրվարի 27-ին Ռուսաստանում կայացած «Տարվա բանկ» ամենամյա մրցանակաբաշխությանը, որն անցկացվում է Banki.ru պորտալի կողմից, Յունիբանկի Խորհրդի նախագահ և ռուսաստանյան Յունիաստրում բանկի նախագահ Գագիկ Զաքարյանը բանկային բիզնեսում ներդրած ավանդի համար ճանաչվել է «Տարվա բանկիր – 2013»: Մրցանակը հանձնել է Banki.ru պորտալի գործադիր տնօրեն Ելենա Իշչեևան:
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության, 2013թ. կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 103, որոնց 48.5%-ն աղջիկներ են:
Ադրբեջանի հանդեպ ամերիկյան քաղաքականության սուբյեկտիվությունը նկատվում է նաև Ղարաբաղյան հարցում:
Նրա բանտային պայմանները եղել են բացառիկ, ես կասեի, որ նա գտնվել է բավական լավ պայմաններում:
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության, 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների քանակը կազմել է 112 796, որի 91.4%-ը բաժին է ընկել աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին: Մեկ ընտանիքի ամսական նպաստի միջին չափը կազմել է 29 350 դրամ:
Փետրվարի 27-ին, ժամը 19.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1952 թ. ծնված Շողան Խ.-ն, 1975 թ. ծնված Դավիթ Ի.-ն, 1982 թ. ծնված Օվսաննա Շ.-ն և 1956 թ. ծնված Մարգարիտ Խ.-ն:
Նման իրավիճակում ամեն տիպի ռազմական գործողություններն անընդունելի են:
Յանուկովիչը հայտարարել է, որ Դոնի Ռոստով է եկել իր «վաղեմի ընկերոջ» մոտ, որպեսզի գտնի «ժամանակավոր կացարան»:
Թուրքիան արդեն իսկ հայտարարել է, որ պլանավորել է գնել 100 հատ F-35, որի վրա ծախսելու է 16 միլիարդ դոլար:
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանը «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, խորհրդակցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որոշում կայացրեց Երևանում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում լաբորատոր- գործիքային հետազոտությունների համավճարի ներդրման մասին հրամանի կիրառումը հետաձգել մինչև հուլիս։
Յանուկովիչն առաջարկել է մոտ ժամանակներս անցկացնել համազգային հանրաքվե:
Գ. Իսագուլյանը նաև շատ տարօրինակ համարեց Երկրապահ կամավորների միության վերջին համագումարի ժամանակ ՀՀ նախագահի ելույթը` կապված պարտադիր կուտակային կենսաթոշակի հետ: Նախագահը նշել էր, թե այս առումով նա ունի երկրապահների աջակցության կարիքը, մինչդեռ հատկանշական է այն փաստը, որ երկրապահների վրա այս օրենքը չի ազդելու, քանի որ նրանք ծնվել են 1974 թվականից առաջ:
Փետրվարի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներից մեկը Ջրվեժ գյուղի 3-րդ այգետարածքով անցնելիս նկատել է մի քաղաքացու, որը փորձում էր բացել առանձնատներից մեկի դարպասի փականը: Նկատելով ոստիկանին` անծանոթը դիմել է փախուստի:
Արդեն իսկ զոհվել են մեծ թվով մարդիկ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, փետրվարի 28-ին ժամը 15.00-ին Էրեբունի բնակելի զանգվածից ոչ հեռու վթարվել է Գառնի-Երևան մայրուղային ջրատարը: Ներկայումս, վթարի պատճառները պարզելու և դրա հետևանքները վերացնելու համար, տեղում աշխատում են ընկերության մասնագետները:
Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ մարտի 1-ին, ժամը 10:30-ին, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ սահմանապահ Արմեն Հովհաննիսյանի մահվան քառասուներորդ օրվա, մարտի 1-ի անմեղ զոհերի և Արցախյան շարժման ժամանակ նահատակված հայորդիների հիշատակին:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Այսօր Առողջապահության նախարարության դիմաց մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժգոհելով մարտի 1-ից բուժհաստատություններում նախկինում անվճար որոշ ծառայությունները վճարովի դարձնելու ՀՀ ԱՆ որոշումից: Հիշեցնենք, որ դրանց թվում է նաև հղիության ախտաբանությունը:
Դրանով իսկ հաստատվել է այն տեղեկատվությունը, թե Յանուկովիչը ելույթ է ունենալու Դոնի Ռոստովում:
Դրա օգտին քվեարկել է խորհրդարանի դահլիճում գրանցված 309 պատգամավորից 301-ը:
Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին:
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Բային:
Այս մասին հայտարարել է հենց Ռուսաստանի ՆԳՆ-ը:
«Մենք չենք ասում, թե չբացահայտված հանցագործությունների համար անպայման մենք մեղադրում ենք իշխանությանը»,- Մարտի մեկի հարցն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին խորհրդարանական քննարկումներին անդրադառնալով՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ-ում գտնվող Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այցելել է Էջմիածին քաղաքում բնակվող իր բանակի ընկերոջը:
2013 թվականին Հայաստանում համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 3.5 %: Այս ցուցանիշն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայություն