Բաժիններ՝

ՊՆ-ում ընթանում են մեկշաբաթյա դասընթացներ

Ս.թ. փետրվարի 24-ից ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում մեկնարկել է ամերիկյան հրահանգիչների կողմից ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով անցկացվող մեկշաբաթյա խտացված դասընթացը:

Դասընթացն անցկացվում է ՀՀ ԶՈՒ պայմանագրային սերժանտների հերթական հոսքի պատրաստության չորսամսյա ծրագրի շրջանակներում և նախատեսվում է հետագայում ևս նմանատիպ դասընթացների ընդգրկումը նշված ծրագրում: Նշված դասընթացը ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրի մաս է կազմում և դրա շրջանակներում ՀՀ ԶՈՒ պայմանագրային սերժանտները պատրաստվում են որպես կրտսեր հրամանատարներ և ձեռք են բերում առաջնորդի հմտություններ` ծանոթանալով ԱՄՆ սերժանտների ֆիզիկական պատրաստության, տեղանքում կողմնորոշման, փոքր ստորաբաժանումներով մարտավարության, մարտական հրամանների կազմման հիմունքներին և այլն:

Դասընթացի մասնակիցներին ավարտական հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը կայանալու է մարտի 1-ին` ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում:

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս