Գալուստ Սահակյանը հեգնեց ոչ իշխանական ուժերին. Հիմա մենք ձեր զոհերի համար ենք քվերակելո՞ւ, թե՞ մեր զոհերի

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր ԱԺ-ում Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախաձեռնության քննարկման ժամանակ հայտարարել էր, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը շուտով կգա՝ «բարդ ստորադասական նախադասություններ կասի՝ դերբայական դարձվածներով», և վերջում կասի, որ իրենք դեմ են հանձնաժողովի ստեղծմանը:

Իր ելույթում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գ. Սահակյանն անդադարձավ Ռ. Հակոբյանի վերնշյալ գնահատականներին՝ նշելով. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ անհատականացելու համար, բայց ես անհատական չեմ, ոչ էլ հակառակն եմ: Ես խոստանում եմ խոսել այնպես, որ բոլորին հասկանալի լինի: Ինձ մեղադրեցին, թե այս ինչ ասաց կնոջը: Բայց Դուք ինձ դիտեղություն մի արեք: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչքա՞ն բացասական լիցքերով պիտի մարդը տոգորված լինի, որ անպայման ելույթից առաջ գրի, որ անպատվի: Սովորաբար Ազգային ժողովում բանավոր են խոսում: Մի օր փոշմանում ես, մի օր ներողութուն ես խնդրում»:

Գ. Սահակյանը նշեց, թե ոչ իշխանական խմբակցությունները իրենց ասում են՝ եկեք հանձնաժողով ստեղծենք, ապա նկատեց. «Դուք ձեր ելույթներում հանձնաժողովի եզրակացությունն արդեն ներկայացրիք, որով ստացվում է, որ հանցագործները մենք ենք, և հիմա պիտի հանցագործների հետ նստեք ու հարց քննարկեք»:

Ըստ նրա՝ նախաձեռնության անդամներին ոգևորել է ուկրաինական Մայդանը և նրանք մոռանում են, որ Հայաստանում Մայդանը եղել է 1988 թվականին՝ աշխարհի ամենահզոր կայսրության դեմ: Գ. Սահակյանը խորհուրդ տվեց չհակադրել հայերին ուկաինացիների հետ՝ նշելով, թե նրանք վերացրին իրենց պետությունը:

Կարդացեք նաև

«Հիմա աշխարհը փորձում է օգնել նրանց, իսկ մենք մեր դառը վիճակում պետություն ստեղծեցինք, մեզ ոչ ոք ձեռք չմեկնեց, բայց մենք ստեղծեցինք»,- ասաց նա:

Գ. Սահակյանը զարմացած է ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների համոզմունքներից, թե ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու: «Այդ ինչպե՞ս իմացաք, որ դեմ ենք լինելու և արդեն մեր պատասխաններն էիք տալիս ձեր ելույթներում»,- հարցրեց նա, ապա նշեց, թե ինքը չի ասելու այսօր, թե ինչպես է քվեարկուլու ՀՀԿ-ն:

ՀՀԿ խմբակցության ղեկավարխ դիտարկմամբ՝ ընդդմությունն «իրենով է արել» անգամ զոհեր հասկացությունը. «Հիմա մենք ձեր զոհերի համար ենք քվերակելո՞ւ, թե՞ մեր զոհերի»:

Տեսանյութեր

Լրահոս