Ֆրանսիան Վրաստանին չի արտահանձնի նրա պաշտպանության նախկին նախարարին

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Ֆրանսիայի Էքս-Ան-Փրովանս քաղաքի դատարանը մերժել է վրացական կողմին՝ կապված միջազգային հետախուզման տակ գտնվող Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիին արտահանձնելու հետ: Այս մասին հայտարարել է Կեզերաշվիլիի փաստաբան Շոթա Մինդելին:

Կեզերաշվիլին վրացական կողմի պահանջով Ֆրանսիայում ձերբակալվել է նախորդ տարվա հոկտեմբերի 15-ին: Այս տարվա փետրվարի 2-ին դատարանը որոշեց գրավի ու երկրից չբացակայելու պարտավորության դիմաց ազատ արձակել նրան:

2013 թվականի հունվարի 30-ին, Վրաստանի հետաքննչական մարմինները Կեզերաշվիլիին հեռակա կարգով մեղադրեցին կաշառակերության ու էթիլ սպիրտի մաքսանանեգության մեջ, որով նա պետությանը պատճառել է 50 միլիոն դոլարի վնաս: Կեզերաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2006-2008 թվականներին:

Տեսանյութեր

Լրահոս