Բաժիններ՝

Ուկրաինայի խորհրդարանը հաստատել է նոր կառավարության կազմը

LB.ua-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր աջակցել է Ուկրաինայի Նախարարների կաբինետի նախկին կազմին պաշտոնանկ անելու մասին որոշմանը: Դրա օգտին քվեարկել է 358 պատգամավոր:

Սրանից առաջ էլ Գերագույն ռադան Ուկրաինայի վարչապետի պաշտոնում հաստատել էր Արսենի Յացենյուկի թեկնածությունը: Յացենյուկը խորհրդարանի դիտարկմանն է ներկայացրել նոր կառավարության կազմը:

Նա մի փոքր բնութագրել է թեկնածուներից յուրաքանչյուրին: Խորհրդարանը հաստատել է նոր կառավարության կազմը: Դրա օգտին քվեարկել է 331 պատգամավոր:

Առաջին փոխվարչապետ է նշանակվել Վիտալի Յարեմը (պատասխանատու է իրավապահների ու ուժային բլոկի համար), փոխվարչապետ՝ Ալեքսանդր Սիչը, տարածքային կառավարման փոխվարչապետ՝ Վլադիմիր Գրոյսմանը, Նախարարների կաբինետի նախարար՝ Օստապ Սեմերակը, առողջապահության նախարար՝ Օլեգ Մուսին, ներքին գործերի նախարար՝ Արսեն Ավակովը, ֆինանսների նախարար՝ Ալեքսանդր Շլապակը, սոցիալական քաղաքականության նախարար՝ Լյուդմիլա Դենիսովան, արդարադատության նախարար՝ Պավել Պետրենկոն, մշակույթի նախարար՝ Եվգենի Նիշչուկը, տնտեսական զարգացման ու առևտրի նախարար Պավել Շերեմետը, բնապահպանության նախարար՝ Անդրեյ Մոխնիկը, սպորտի ու երիտասարդության նախարար՝ Դմիտրի Բուլատովը, էներգետիկայի ու վառելիքի նախարար՝ Յուրի Պռոդանը, կրթության նախարար՝ Սերգեյ Կվիտը:

Պաշտպանության նախարար է դարձել Իգոր Տենյուխը, իսկ արտգործնախարար՝ Անդրեյ Դեշչիցան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս