
Հրդեհ Կալենցի փողոցում. այրվել է բազկաթոռ, համակարգիչ

Փետրվարի 27-ին, ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կալենցի փողոցի թիվ 43 տան 3-րդ հարկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.08-ին, մարվել` 12.18-ին:
Տան սենյակում այրվել են բազկաթոռ, համակարգիչ և գրենական պիտույքներ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն