Նոր Արեշի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Փետրվարի 27-ին, ժամը 14.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 42-րդ փողոցի թիվ 1 շենքի բանկարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել :մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` դուռը բացվել է տեղի ուժերով. հայտնաբերվել է 1968 թ. ծնված Լ. Մ.-ի դին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն