Բաժիններ՝

Ուկրաինայի Գերագույն ռադայում ձևավորվել է «Եվրոպական ընտրություն» խորհրդարանական դաշինքը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոեխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում ձևավորվել է խորհրդարանական կոալիցիա, որում ընդգրվել է 250 պատգամավոր: Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ այսօր ձևավորվել ու գրանցվել է «Եվրոպական ընտրություն» պատգամավորական խմբակցությունների կոալիցիան:

Տուրչինովը մանրամասնել է, որ կոալիցիայի մեջ մտել է 250 պատգամավոր, որոնք ներկայացնում են «Բատկիվշչինա», «ՈՒԴԱՌ», «Սվոբոդա» կուսակցությունները, «Տնտեսական զարգացում» և «Ինքնիշխան եվրոպական Ուկրաինա» խմբերը և այլն: Տուրչինովը չի բացառել, որ կոալիցիայի անդամների քանակը կարող է աճել:

Տուրչինովը երկրի խորհրդարանի դիտարկմանն է ներկայացրել վարչապետի պաշտոնում Արսենի Յացենյուկին նշանակելու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս