Բաժիններ՝

Բակո Սահակյանը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին Պաշտպանության բանակի մարտական պատրաստականության եւ մարտական հերթապահության վիճակի, արտաքին քաղաքականության եւ 2014թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:

Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը:

Երկրի ղեկավարը քննարկված հարցերի շուրջ համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Նիստին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս