Բաժիններ՝

Դա նույնն է, թե պատերшզմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին

Տարօրինակ եմ համարում Դոնալդ Թրամփի խոսքերը, որը երկու անգամ Վլադիմիր Պուտինին իր ընկերն է անվանել։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Իհարկե, դա ԱՄՆ նախագահի գործն է, բայց… Դա տարօրինակ է։ Պուտինը ագրեսոր է և մարդասպան։ Նա չի կարող ընկեր լինել։ Պարզապես չի կարող։ Դա նույնն է, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է։ Ո՛չ, նա ընկեր չէ»,-ասել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Շենչժենում կայացած Չինաստանի, ԱՄՆ և Ռուսաստանի գագաթնաժողովում Թրամփը Պուտինին ողջունել է որպես «իր ընկերոջ»։ Ավելի ուշ լրագրողները փորձել են ճշտել՝ արդյո՞ք Ռուսաստանի նախագահն ԱՄՆ ընկերն է, բայց Թրամփը պատասխանել է, որ «չի կարող խոսել Ամերիկայի անունից»։ Դրանից հետո նա սոցիալական ցանցերում հրապարակել է Չինաստանում Պուտինի հետ իր ձեռքսեղմման լուսանկարը՝ այն մակագրելով «իմ ընկերը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30