
Դոլարի փոխարժեքը կայունանում է 412 դրամի շուրջ

Այսօր՝ փետրվարի 14-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 12.05 դրամ։ Երեկվա համեմատ դոլարի գինը գրեթե չի փոխվել՝ թանկացել է ընդամենը 0.01%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 700 հազար դրամ։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 411 դրամ, վաճառքինը՝ 414 դրամ: