Բաժիններ՝

Շարմազանով. «Երբ դու անվստահության գործընթաց ես սկսում, պետք է հանրությանը ներկայացնես քո ստվերային կառավարության կազմը եւ ծրագիրը». aravot.am

Aravot.am –ի փոխանցմամբ` այսօր կայացած ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստից հետո, որում քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, նշել է. «Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստում ոչ վարչապետի, ոչ կառավարության հրաժարականի  հարց չկա: «Հանրապետականը» չի առաջնորդվում ոչ իշխանական ուժերի օրակարգով: Մենք մեր սեփական օրակարգն ունենք, որի հիմքում նախագահի նախընտրական ծրագիրն է, կառավարության ծրագիրը, բարեփոխումների շարունակականությունն է, որպեսզի մենք կարողանանք լուծել այն բազմաթիվ հարցերը, որոնք ծառացած են մեր հասարակության առջեւ: Երկրորդ, անկախ չորս հայտնի խմբակցությունների քաղաքական սիրավեպից, մենք ունենք մեր օրակարգը եւ ես չեմ կարծում, թե այդ քաղաքական սիրավեպը որեւէ լուրջ արդյունք է ունենալու, որովհետեւ՝ ա) ոչ իշխանական ուժերը շատ լավ հասկանում են, որ իրենք պառլամենտում փոքրամասնություն ունեն եւ դա շատ ավելի հիշեցնում է շոու կամ փոթորիկ մեկ բաժակ ջրում: Երկրորդ՝ քաղաքակիրթ աշխարհում, երբ դու անվստահության գործընթաց ես սկսում, պետք է հանրությանը բաց եւ հրապարակային ներկայացնես քո ստվերային կառավարության կազմը, քո ստվերային կառավարության ծրագիրը: Այդ չորս խմբակցություններից որեւէ մեկը չի ներկայացրել իր ստվերային կառավարությունը, նախարարությունները, ծրագիրը, վարչապետին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս