
37-ամյա կինը մեղադրվում է Odnoklassniki-ում ամուսնու նախկին սիրուհու կայքէջ բացելու և նրա մերկ լուսանկարը տարածելու մեջ

Դատարանում է Երևանի բնակչուհու դեմ հարուցված քրեական գործը: 37-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. նոյեմբերի 10-ին «Odnoklassniki» կայքում ստեղծել է իր ամուսնու նախկին սիրուհու կայքէջ, որտեղ առանց կնոջ համաձայնության, տեղադրել է վերջինիս մերկ լուսանկարը` այդպիսով նրա վերաբերյալ տարածելով անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն: Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նախկինում չդատապարտված կնոջը մեղադրանք է առաջադրվել մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդված): Եթե դատարանն ապացուցի կնոջ մեղավորությունը, ապա քրեական օրենսգրքի այդ հոդվածով նարա նկատմամբ կարող է նշանակվել տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք մեկից երկու ամիս ժամկետով: