
Մաքսային միությունում կարգելվեն ժանյակե վարտիքները

Մաքսային միության երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) տարածքում կարգելվի ժանյակե վարտիքների արտադրությունը, ներկրումն ու վաճառքը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Արգելքը պայմանավորված է նրանով, որ տվյալ արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին:
«Բոլոր այս պահանջները նոր չեն, դրանք գոյություն ունեին: Գործընկերները պետք է ներկրում իրականացնեին ըստ դրա»,-հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով նախարար Վալերի Կորեշկովը:
Վերոնշյալ արտադրանքը խանութներից կարող է անհետանալ արդեն 2014 թ. հուլիսից, եթե Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ չկատարվեն: