Բաժիններ՝

Երևանի տարբեր երթուղայինների սրահներից գողություն է կատարել

Փետրվարի 12-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Անդրանիկ Խ.-ին:

Նա խոստովանել է, որ փետրվարի 5-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում, տարբեր երթուղայինների սրահներում, կատարել է 5 գողություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողներից մեկը 1966 թ. ծնված Գյուլնարա Մ.-ն է, որը հրավիրվել է բաժին և հաղորդում տվել, որ Անդրանիկ Խ.-ն թիվ 58 երթուղային ավտոբուսի սրահում գողացել է իր դրամապանակը:

Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս