Նամակների բովանդակությունը սկզբում խնդրանքի տեսքով էր, թե խնդրում եմ՝ հեռացրեք ֆոտոները, հետո պահանջում էին, հետո սկսեցին սպառնալ, տվեցին 1 ժամ ժամանակ՝ հեռացնելու համար, հետո անցան հայհոյանքների: Մոտ 10-15 նման նամակներ եկան:
Գերմանիայում Վրաստանի դեսպան Լադո Չանտուրիան հանդիպել է էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերի հետ:
2014 թվականի փետրվարի 12-ին ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Դավթյանի, քննության առնվեց ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Ավանի հոգեբուժական կլինիկայի տնօրեն Ա. Հակոբյանի՝ Ժուլետա Ամարիկյանին հարկադիր բուժման ենթարկելու պահանջով դիմումը:
Իրենք իրենց աշխատանքային, ծառայողական պարտականություններում թերացել են, իրենց անմիջական ղեկավարը զեկուցագիր է գրել, որ ստուգման արդյունքում հայտնաբերել ենք այսպիսի թերություններ, որոնք անթույլատրելի են և վստահություն չեն ներշնչում այդ մարդկանց աշխատանքին…
Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործընթացում ներգրավված են նաև ամերիկյան ռազմանավերը, որոնք հագեցած են հատուկ սարքավորումներով:
ՌԴ նոր օրենքը չի տարածվում ՄՄ անդամ երկրներ Բելառուսի և Ղազախստանի վրա. այս տեղեկությունը հաստատել են նաև դեսպանատանը, սակայն ՀՀ-ի՝ ՄՄ-ին անդամակցելուց հետո այդ բացառության շարքում կընդգրկվի՞ նաև Հայաստանը հարցին՝ ՌԴ դեսպանատան միգրացիոն հարցերով զբաղվող աշխատակից Սվետլանա Ստեպանովնան դարձյալ պատասխանել չկարողացավ, միայն չմոռացավ նշել, որ ՌԴ միգրացիոն օրենքներում փոփոխությունները կատարվում են բավականին հաճախակի, ուստի լրագրողների հետ հանդիպման առիթ դեռ շատ կլինի:
Մենք համոզված ենք՝ միայն կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ ահագնացող շարժումը կստիպի իշխանություններին սթափվել, ետ կանգնել հասարակության ու յուրաքնաչյուր քաղաքացու իրավունքներն ու շահերը ոտնահարող, վստահության խոր ճգնաժամ առաջացնող գործելաոճից: Մենք վստահ ենք՝ միայն հզոր շարժման առկայությամբ է հնարավոր հասնել Սահմանադրական դատարանի՝ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչող որոշմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
Վ. Գասպարին հիշեցրեց Աթենքում տեղի ունեցած միջադեպերից մեկը, երբ ոստիկանը գնդակահարել էր երեխայի, ու նկատեց. «Այդ ժամանակ ամբողջ Աթենքը ավիրեցին, իսկ մեր մայրաքաղաքում տասը մարդու գնդակահարեցին և մենք լուռ ու մունջ հանդուրժում ենք դա»:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կարգադրություն է ստորագրել՝ Հրայր Ղուկասյանին Հայաuտանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ նշանակելու մասին:
Ժամկետային զինծառայող Արշակ Զարդարյանի մահվան փաստով հարուցված քրեական գործով ձերբակալված անձիք չկան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրա խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Փորձը ցույց է տալիս., որ մեր ուսանողները օտար լեզու սովորելու պահանջին լուրջ ուշադրություն են դարձնում միայն այն ժամանակ, երբ դա կիրառական նշանակություն է ունենում իրենց համար: Օրինակ. երբ գալիս է թեզի պաշտպանության պահը կամ միջազգային որևէ ծրագրի մասնակցելու ցանկություն են ունենում, սկսում են շատ արագ բարելավել լեզվի իմացության մակարդակը:
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնության տեղեկություններով` Արարատի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ձեռնարկություններում կատարվել են կենսաթոշակային պարտադիր պահումներ:
Microsoft Corporation-ը 15 ամիս առաջ Windows 8-ի թողարկումից հետո վաճառել է այդ օպերացիոն համակարգի ավելի քան 200 միլիոն լիցենզիոն փաթեթ:
Սա ակնհայտ ճնշում է աշխատակիցների վրա, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ի պաշտպանություն իրենց ոտնահարված սոցիալական իրավունքների:
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթով և ազգային արժույթով` BB- մակարդակում:
Ոստիկանության բաժնում շարունակեցին խլելու փորձերը, ինչը նրանց չհաջողվեց, բայց հետո, առանց իմ փաստաբանի ներկայության, ինձ ապօրինի խուզարկության ենթարկեցին և իբրև խուզարկության շրջանակներում վերցրեցին տեսախցիկն ու տեսախցիկի հիշողության քարտը, որի վրա էին այդ օրվա բոլոր տեսանկարահանումներս: Առգրաված քարտը մնաց իրենց հսկողության տակ մոտավորապես 1 ժամ, իսկ ազատ արձակելուց հետո վերադարձրին ինձ՝ իրերիս հետ միասին:
Սակայն մենք չենք պատրաստվում պարտադրել միջնորդական ծառայություններ:
Այս մասին նշված է Strategy Analytics ընկերության վերլուծական հաշվետվությունում:
2014 թվականի փետրվարի 17-ին, ժամը 12:00-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչական մասնաշենքում տեղի կունենա կլոր սեղան «Բնական գազի կալորիականություն և որակական հատկանիշներ» թեմայով:
Ես կոչ եմ անում՝ թույլ չտալ ոչ մեկին օգտագործել ձեզ որպես «թնդանոթային միս» այն պայքարում, որը ընդհանրապես չի վերաբերվում ոչ մեր ժողովրդի ազգային շահերին, ոչ էլ նրա ապագային:
Այս մասին հայտարարել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Հավանության է արժանացել 20 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթը, որոնց հետ կապված տեղի կունենան համապատասխան քննարկումներ և կմշակվի գործողությունների ծրագիր:
2014թ. մրցույթին հետազոտական խորհրդին ներկայացված 210 գիտական հայտերից հաղթող են ճանաչվել 31-ը: Ուրախալի է, որ գիտական խմբերի ղեկավարներից 18-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են։ Սա ապացույցն է այն բանի, որ մեր երկրում գիտության ապագան փայլուն ձեռքերում է, և ՀՀ նախագահի կողմից աջակցումը երիտասարդ գիտնականներին նպաստում է, որպեսզի վերջիններիս ակտիվությունն էլ ավելի մեծանա:
Եթե Մարտի 28-ին Սահմանադրական դատարանը հաստատի պարտադիր կուտակային համակարգի օրինականությունը, ապա աշխատողները ստիպված կլինեն փոխանցել հունվար-փետրվար ամսվա համապատասխան գումարները։
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով երեկ ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարվել մոտ 6500 ավիաչվերթ:
Հաշվի առնելով ստեղծված խառնաշփոթ իրավիճակը, խնդրում ենք Ձեզ եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների հաշվարկների դաշտը ապաակտիվացնել, այսինքն բերել՝ մինչև 2014թ. փետրվարի 3-ը վիճակին, կամ այդ դաշտը լրացնելու համար հնարավորություն ընձեռել գործատուներին այն լրացնել ըստ անհրաժեշտության (կամավոր կուտակային կենսաթոշակի առկայության դեպքում):
Միևնույն ժամանակ Թուրքիայում ազատ է արձակվել Halk Bank-ի նախկին գլխավոր տնօրեն Սուլեյման Ասլանը:
Քիչ առաջ «Նաիրի» կինոթատրոնից մոտակայքից ՀԱԿ ակտիվիստներն ու մի խումբ քաղաքացիներ երթով շարժվեցին դեպի Մաշտոցի պուրակ՝ քաղաքացիներին իրազեկելով մարտի 1-ին կայանալիք ՀԱԿ հանրահավաքի մասին:
Հանրապետությունում ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ առկա չեն, իսկ հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնց նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում: