Կինը գողացել է հայրական տանը հյուրընկալված մեկ այլ կնոջ հեռախոսը
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները փետրվարի 12-ին, ժամը 15.00-ին, Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Ռուզաննա Ս.-ին:
Պարզվել է, որ նա փետրվարի 10-ին, ժամը 15.00-ի սահմաններում, գտնվելով Լոռու մարզի Ձորագետ գյուղի հայրական տանը` հափշտակել է նույն տանը հյուրընկալված, 1983 թ. ծնված Նաիրա Ա.-ի բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն