Բաժիններ՝

«ԱրմենՏել»-ը բողոք կներկայացնի՞ ընդդեմ «Օրանժ Արմենիա»-ի. Փաստինֆո

«ԱրմենՏել» ընկերությունում ուսումնասիրում են «Օրանժ Արմենիա» ընկերության՝ բջջային ցանցում անհատական  բաժանորդագրության հարցում առաջինը լինելու մասին գովազդային հոլովակը, եւ բացառված չէ, որ ուսումնասիրությունների արդյունքում ընդդեմ «Օրանժ Արմենիա» ընկերության բողոք ներկայացվի՝ անբարեխիղճ գովազդի համար։   Այս մասին գրում է Փաստինֆոն՝ նշելով, որ «Օրանժ Արմենիա» ընկերությունը շրջանառության մեջ դրված նշված գովազդային տեսահոլովակով պնդում է, որ նա առաջինն է ճանաչել է իր բաժանորդին անունով, այլ ոչ թե համարով՝ այն դեպքում, որ «Օրանժ Արմենիա»-ի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու պահին՝ մյուս երկու օպերատորները՝ «ԱրմենՏելը» և «Viva Cell MTS»-ը, կատարում էին միայն անվանական բաժանորդագրություն:   «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Բեղլոյանի փոխանցմամբ՝ հոլովակի ուսումնասիրությունների արդյունքում իրենց վերջնական դիրքորոշման մասին հանրությանը կիրազեկեն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս