Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս թույլ չի տալու, «որ իրար կարոտենք»

«Ժառանգություն կուսակցության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Անի պլազա» հյուրանոցում հրավիրել է հավաք՝ ազգային տարեկան ուղերձ ընթերցելու համար: Այսօր՝ փետրվարի 18-ին, լրանում է ՀՀ նախագահական ընտրությունների մեկ տարին, որին Րաֆֆի Հովհաննիսյանն իր թիմով մասնակցեց ու զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները: Հովհաննիսյանն այսօր ավանդույթի համաձայն ձեռքով բարևեց բոլոր ներկաներին, խոստովանեց, որ կարոտել է բոլորին, ապա հայտարարեց, թե այլևս թույլ չի տալու «որ իրար կարոտենք»: Հովհաննիսյանն իր ելույթը սկսեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերով, թե «միայն զենքով կա փրկություն»: Րաֆֆի Հովհաննիսյանն այս առնչությամբ նկատեց. «Միգուցե համատեքստից դուրս էր ասված, լեզվի սայթաքում էր, բայց ակամա պետք է արձանագրել, որ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը սոսկ այս հարցում նրա հետ համաձայն է: Ատելության չափաբաժինն այնքան է խտացվել, և հիմնական պատասխանատուն նա է, որ շատերը մտածում են, այդ խոսքի ի կատար ածման մասին: Եվ քանի դեռ ուշ չէ, և տակավին չենք մոտեցել վտանգավոր և անթույլատելի քաղաքացիական պատերազմի շեմին, մենք պետք է այլ համապետական լուծում գտնենք այսօրվա մեր ճգնաժամին: Դրա համար թույլ տվեք մի այլ ուղղություն առաջարկել ձեզ՝ մենք միասին պետք է ճեղքենք այս փակ շրջանը»: Հովհաննիսյանը, մեջբերելով Լուիս Լամուրայի այն խոսքերը, թե «կգա ժամանակ, երբ դու կորոշես, որ ամեն ինչ վերջացած է և դա էլ կլինի սկիզբը», հայտարարեց, թե փետրվարի 18-ը անցյալի և ապագայի ջրբաժանն է և ոչ երբեք պետական արկածախնդրության: «Սա է զադնի չկայի հեռանկարը»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս