Բաժիններ՝

Ուկրաինական ընդդիմությունը շրջափակել է խորհրդարանի ամբիոնը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմությունը շրջափակել է Գերագույն ռադայի ամբիոնը և պրեզիդիումը՝ որպես բողոքի նշան խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակի գործողությունների դեմ: Ռիբակը հրաժարվել է գրանցել 2004 թվականի Սահմանադրությանը վերադարձ կատարելու մասին նախագիծը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Սվոբոդա» խմբակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը: Նա ընդգծել է, որ իշխանություններն ադեկվատ չեն գնահատում ուկրաինական հասարակությունում ստեղծված իրավիճակը:

«Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենիյ Յացենյուկն իր հերթին Ռիբակից պահանջել է չխախտել օրենքն ու Սահմանադրությունը և անհապաղ օրակարգում ընդգրկել այդ նախագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728