Բաժիններ՝

ՄԱԿ-ը պահանջում է պատժել ԿԺԴՀ-ի իշխանություններին

BBC-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը ԿԺԴՀ-ին մեղադրել է մարդկության դեմ հանցանքներ գործելու մեջ և ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինին հասցեագրած անձնական ուղերձում զգուշացրել է, որ նա կարող է կանգնել դատարանի առջև:

ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների խախտումները հետաքննող հանձնաժողովի փորձագետների կարծիքով՝ երկրի ղեկավարությանը պետք է ենթարկել քրեական պատասխանատվության՝ կտտանքների, զանգվածային սպանությունների և ցեղասպանության այլ ակտերի համար: Հետաքննությունը տևել է ավելի քան մեկ տարի, դրա արդյունքները հրապարակվել են երեկ:

ԿԺԴՀ-ի իշխանություններն իրենց անհամաձայնությունն են հայտնել զեկույցում տեղ գտած եզրակացություններին: Նրանք հերքել են, որ երկրում խախտվում են մարդու իրավունքները: Չինաստանը նույնպես դեմ է արտահայտվել Միջազգային քրեական դատարանում ԿԺԴՀ-ի դեմ գործ հարուցելուն՝ ընդգծելով, որ ՄԱԿ ԱԽ-ում վետո կդնի համապատասխան բանաձևի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս