
Ադրբեջանում քրեական գործ են հարուցել հայտնի լրագրողի նկատմամբ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել հայտնի լրագրողուհի Խադիջա Իսմայլովայի նկատմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ինքը՝ լրագրողուհին:
Քրեական գործը հարուցվել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածով (պետական գաղտնիք պարունակող ափաստաթղթերի հրապարակում): Խոսքը գնում է Ազգային անվտանգության նախարարության աշխատակցի զեկուցագրի մասին, որի վրա նշված է եղել «հույժ գաղտնի»:
Դրանում խոսք է գնում ընդդիմադիր գործիչներից մեկին հաջողությամբ հավաքագրելու մասին: Իսմայլովան փետրվարի 17-ին հրապարակել էր այդ փաստաթուղթը, սակայն այն սոցցանցերում այլ օգտատերերի կողմից տարածված է եղել դեռևս երկու տարի առաջ: