
Արմեն Երիցյանը հանդիսավոր պայմաններում սպայական կոչում է շնորհել փրկարար ծառայության մի շարք աշխատակիցների

Այսօր ԱԻ նախարար Ա. Երիցյանը հանդիսավոր պայմաններում սպայական կոչում է շնորհել փրկարար ծառայության մի շարք աշխատակիցների։
Արարողության սկզբում ԱԻՆ փողային նվագախումբը կատարեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, որից հետո նախարար Ա. Երիցյանը փրկարար ծառայության լեյտենանտի ուսադիրներ և վկայականներ հանձնեց ՓԾ օպերատիվ կառավարման, փրկարարական ուժերի վարչությունների, Արարատի, Կոտայքի, Սյունիքի, Արմավիրի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների 9 աշխատակցի:
ԱԻ նախարարի մեկ այլ հրամանով «Անբասիր ծառայության համար. 20 տարի» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվեց 18 փրկարար ծառայող` ՓԾ օպերատիվ կառավարման, թիկունքի և նյութատեխնիկական ապահովման, փրկարարական ուժերի վարչություններից, Երևան քաղաքի փրկարարական վարչությունից, Արարատի, Սյունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի, Լոռու մարզային փրկարարական վարչություններից:
Շնորհավորելով մեդալներ և առաջին սպայական կոչումը ստացած աշխատակիցներին՝ նախարար Ա. Երիցյանը նշեց, որ այս տարի ԱԻ նախարարությանը ՀՀ Նախագահի տված դրական գնահատականի մեջ մեծ է նաև նրանց ներդրումը.
– Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում լավ ծառայության համար,- ասաց Ա. Երիցյանը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն