Բաժիններ՝

Իրանի ռազմաօդային ուժերը համալրվել են ամերիկյան արդիականացված ռազմափոխադրման ինքնաթիռով

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կապիտալ վերանորոգումից ու արդիականացումից հետո Իրանի ռազմաօդային ուժերի տրամադրության տակ է հայտնվել ամերիկյան արտադրության C-130 Hercules ռազմափոխադրման ինքնաթիռ:

Ինքնաթիռի կապիտալ վերանորոգումն ու արդիականացումն իրականացվել են Շիրազում գտնվող ռազմաօդային ուժերի 7-րդ բազայում: C-130-ը հաջողությամբ փորձարկվել է և տրվել է Իրանի զինված ուժերին: Երկրի ռազմաօդային ուժերը տվյալ ինքնաթիռն օգտագործել են Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ՝ զինծառայողներ ու ռազմական տեխնիկա փոխադրելու համար:

C-130 Hercules ինքնաթիռն արտադրում է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը, այն օգտագործվում է աշխարհի ավելի քան 50 երկրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս