
Ուկրաինական «Նավթոգազը» ռուսական «Գազպրոմին» խնդրել է երկարաձգել պարտքի մարման ժամկետը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը խնդրել է երկարաձգել 2013 թվականին մատակարարված գազի դիմաց գոյացած պարտքի վճարման ժամկետը: Այն սպառվել է այս տարվա հունվարի 25-ին, սակայն «Նավթոգազը» այժմ վերստին խնդրում է երկարաձգել այն՝ մինչև ապրիլի կեսեր:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սրանից առաջ հայտարարել էր, որ ուկրաինական կողմը նախորդ տարվա աշնանը խնդրել է «Գազպրոմին» երկարաձգել 2.7 միլիարդ դոլար կազմող պարտքի վճարման ժամկետը: 2013 թվականին Ուկրաինան 1000 խորանարդ մետր գազի համար վճարել է ավելի քան 400 դոլար, իսկ այս տարվանից սկսած՝ վճարում է 268.5 դոլար: