
Կառավարությունը նախատեսում է գնել փաստաթղթեր ոչնչացնող 4 հատ սարք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. Այս տարվա ընթացքում կառավարությունը նախատեսել է բավական ուշագրավ գնումներ անել. օրինակ՝ նրանք ծրագրել են գնել փաստաթղթեր ոչնչացնող 4 հատ սարք, երկու հատ հեռուստացույց, սառնարան, 3 հատ սեդան թափքով մեքենա։ Կառավարությունը ծրագրել է գնել նաև 1,6 մլն. դրամ արժողությամբ կահույք, նաև՝ ղեկավարի բազկաթոռ՝ 10 հատ, փոքր բազմոց՝ 2 հատ, կահույքի լրակազմ։ Ի դեպ, գործադիրի ծախսերի մեջ առանձնահատուկ տեղ են գրավել արարողակարգային ծառայությունները. այս նպատակով նրանք ծրագրել են ծախսել 103 մլն 500 հազար դրամ կամ ավելի քան 250 հազար դոլար։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։