
Ուկրաինայի խորհրդարանում ծեծել են կոմունիստ պատգամավորների

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Գերագույն ռադայում, որի շուրջ այսօր բախումներ են գրանցվել ակտիվիստների ու ոստիկանների միջև, ծեծի են ենթարկել Կոմունիստական կուսակցության մի շարք պատգամավորների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը:
Վերջինս նշել է, որ ընդդիմադիր կուսակցությունները ծեծի են ենթարկել մի շարք կոմունիստների, որոնք Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչներից հետո նույնպես փորձել են լքել խորհրդարանի դահլիճը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իշխող Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչները սկսել են լքել խորհրդարանի դահլիճը, ուր գրանցել են 2004 թվականի Սահմանադրությանը վերադարձ կատարելու մասին նախագիծը:
Կոմունիստները, որոնք թեև չեն մտնում իշխանության մեջ, սակայն քանիցս համերաշխություն են հայտնել Ռեգիոնների կուսակցությանը, նույնպես փորձել են լքել դահլիճը, սակայն ընդդիմադիրները փակել են նրանց ճանապարհը:
Պատգամավոր Իրանի Բոգոսլովսկայան հայտարարել է, որ խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակի ճնշումն է բարձրացրել վերջին իրադարձությունների ֆոնին, և որ նրա համար շտապօգնություն են կանչել: Գերագույն ռադայի շենքի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման հետևանքով տուժել է ավելի քան 10 մարդ: