
Վենդետայի դեպքում պատասխանատվությունը կկրի ոստիկանությունը

«Եթե Իսրայել Սարգսյանի հարազատների հետ որևէ բան պատահի, ապա պատասխանատվությունը նախաքննական մարմինն է կրում»,- նման հայտարարություն այսօր «Փաստինֆո»-ի միջոցով խնդրել է տարածել սպանության մեղադրանքով կալանավորված Իսրայել Սարգսյանի փաստաբան Գայանե Գալոյանը:
«Ես իհարկե որևէ մեկի վերաբերյալ կանխակալ կարծիք չունեմ, բայց, ամեն դեպքում, նախաքննական մարմինը կարծես դիտավորյալ դրդի, ես այդպես եմ մեկնաբանում:
Տեսաերիզը լրատվական միջոցներով ցուցադրել` առանց դրա իրավական դաշտը ճշտելու ու անընդհատ շահարկել մեկի եղբոր մահը: Չեմ հասկանում իմաստն ինչում է, բայց դիտավորություն տեսնում եմ»,- կայքի հետ զրույցում նշեց փաստաբանը:
Խոսքը ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակված տեսանյութի մասին է, որտեղ ներկայացվում է քրեական հեղինակություն կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության հանգամանքները և որպես կայացած փաստ է ներկայացվում, որ ոչ միայն այս սպանության պատվիրատուն, այլ պատվերը կատարողի սպանությունը կատարել է է Իսրայել Սարգսյանը:
Տեսանյութում օգտագործված են կադրեր, որտեղ Իսրայել Սարգսյանը նկարահանված է դեպքի վայրին հարակից փողոցներում:
Մանրամասներն` այստեղ