Բաժիններ՝

Քեթրին Էշթոնը մարտի 3-ին կժամանի Կիև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը մարտի 3-ին վերստին կմեկնի Ուկրաինա, ուր նա քննարկելու է այդ երկրին ֆինանսական ու քաղաքական օգնության հատկացման հարցը:

Այս մասին հայտարարել է Քեթրին Էշթոնի մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ եվրահանձնակատարների ու Էշթոնի հանդիպման արդյունքներով որոշվել է, որ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը Կիև է մեկնելու հաջորդ երկուշաբթի: Հանդիպման ժամանակ քննարկվել է Ուկրաինային կարճաժամկետ ու միջնաժամկետ ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցը:

Էշթոնը վերջին անգամ Կիևում գտնվել է այս երկուշաբթի ու երեքշաբթի և հանդիպել է Ուկրաինայի նոր առաջնորդների, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս