Բաժիններ՝

Մյասնիկյան գյուղի բնակիչը մեղադրվում է քարհանքի պահակատան տնակում խաթարված ձևով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ

Առաջին ատյանի դատարանն այսօր կքննի 24-ամյա երիտասարդի դեմ հարուցված քրեական գործը: Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբերի 21-ին ժամը 23:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Բաղրամյանում գտնվող քարհանքի պահակատան տնակում իր սեռական կրքերին հագուրդ տալու նպատակով և, օգտագործելով 14 տարին չլրացած աղջկա անօգնական վիճակը, խաթարված ձևով սեքսուալ բնույթի այլ գործողություններ է կատարել, այն է` հետանցքից սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Երիտասարդին մեղադրում են անչափահասի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի): Եթե դատարանն ապացուցված համարի երիտասարդի մեղքը, նա կարող է դատապարտվել 4-ից 10 տարի ժամկետով ազատազրկման: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, երիտասարդը կալանավորված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս