Բաժիններ՝

Նախարարությունը հայցապահանջ է ներկայացրել նաև Ծառուկյանի՞ դեմ

ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը դատական հայցերի շքերթ է սկսել գյուղատնտեսությամբ զբաղվողների դեմ: Նախարարության թիրախում են հայտնվել թե՛ ցորենի սերմացուի հետ կապված պարտքեր ունեցող, և թե՛ անասնաբուծությամբ զբաղվող ֆերմերները:

Այս տարվա հունվարի 20-ին նախարարությունը գումարի բռնագանձման հայցապահանջ է ներկայացրել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Ագրո» Գիտաարտադրական կենտրոն ՍՊ ընկերության դեմ: Ըստ datalex.am-ի՝ հայցը ներկայացվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, դատավորն է Նելլի Գալստյանը: Թե որքա՞ն գումար է «Մուլտի Ագրոն» պարտք Գյուղնախարարությանը, և ինչի՞ համար, այդ տեղեկատվության մեջ նշված չէ:

Ընկերության գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ դա թյուրիմացություն է. «Նման բան չկա ինձ վրա, դա ինձ չի վերաբերում, ինձ դատի չեն տվել, դա թյուրիմացություն է: Զանգեք, նախարարությունից ճշտեք»:

Մեր տեղեկություններով՝ ընկերության պարտքը գոյացել է դեռ 2007-ին «Տավարաբուծության զարգացման 2007-2015 թթ.» ծրագրով «Մուլտի Ագրոյի» կողմից 21 երինջների ձեռքբերման հետևանքով (1 կենդանու արժեքը կազմել է միջինը 1 մլն 125 հազար դրամ` ներառյալ տեղափոխման ծախսերը): Ծրագրով, հիշեցնենք, նախատեսվում էր տարաժամկետ վճարում 4 տարում (առաջին տարում` 10%, երկրորդում` 20%, երրորդում` 30%, չորրորդում` 40%):

Կարդացեք նաև

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Ռ.Ծառուկյանը տեղեկացրել էր, որ չնայած բոլոր երինջները սատկել էին, սակայն ինքն ամբողջ պարտքը փակել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս