Վարդան Պետրոսյանն այսօր դառնում է 55 տարեկան. Մի խումբ երիտասարդներ հավաքվելու են «Դատապարտյալների հիվանդանոցի» մոտ. NEWS.am
Փետրվարի 27-ին, Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի գործով մեղադրյալ, հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի տարեդարձն է: Նա այսօր դառնում է 55 տարեկան:
ՔԿՀ լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նման դեպքերում թույլատրվում է կարճատեւ՝ մինչեւ 3 ժամանոց տեսակցություն հարազատների հետ: Դերասանը տարեդարձը կանցկացնի «Դատապարտյալների հիվանդանոցում», նրան են այցելելու ընտանիքի անդամները: Դրանից բացի՝ մի խումբ երիտասարդներ նրա ծննդյան առթիվ որոշել են հավաքվել «Դատապարտյալների հիվանդանոցի» մոտ, եւ ինչպես ասված է նրանց հայտարարության մեջ, «աջակցությունն ու դրական լիցքերն են ուղղում դեպի նա շնորհավորական նամակ-բացիկներով, պաստառներով, փոքրիկ նվերներով կամ սրտից բխած ու ըստ երեւակայության անակնկալներով, ամենայն հավանականությամբ կլինի նաեւ քայլերթ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: