ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնում Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը
ՆԱՏՕ-ն կպաշտպանի Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս մասին նշվում է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով ընդունված հաղորդագրության մեջ:
«Այդ սկզբունքները հիմնարար են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում, ինչպես նաեւ ողջ մայրցամաքում անվտանգության եւ կայունության համար»,-նշվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆեգ Ռասմուսենը նշել էր, որ «ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում» Ուկրաինայի համար, սակայն Կիեւն այսօր ավելի կենսական խնդիր ունի:
ՆԱՏՕ-ի անդամները կարծում են, որ Ուկրաինայում բռնությունն արդեն դադարեցված է եւ ողջունում են այն փաստը, որ «դա տեղի է ունեցել բանակցությունների ճանապարհով»: