Բաժիններ՝

Տուրչինովը խոստացել է վաղաժամ խորհրդարանական ընտրությունների անցկացում

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը երեկ հայտարարել է, որ վաղաժամ նախագահական ընտրությունների անցկացումից հետո անհրաժեշտ է անցկացնել խորհրդարանական ընտրություններ՝ ամբողջովին թարմացնելու համար իշխանությունը:

Ելույթ ունենալով Կիևում «Մայդանի» ամբիոնից՝ Տուրչինովը նաև հայտարարել է, որ հրաժարական կտա այն ժամանակ, երբ Ուկրաինայում կարգավորվի իրավիճակը: Տուրչինովը ենթադրել է, որ տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում: Այսօր Գերագույն ռադան դիտարկելու է ժամանակավոր կառավարության նոր կազմը, որը երեկ հրապարակվել է «Մայդանում»:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ուկրաինայում հերթական խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի հոկտեմբերին: Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են այս տարվա մայիսի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728