
Մայդանում հրապարկվել է Ուկրաինայի նոր կառավարության կազմը

Կիեւում ժողովրդական վեչեի ժամանակ Մայդանի ռադան հրապարակել է Ուկրաինայի նոր կառավարության կազմը, որը փետրվարի 27 -ին կքվեարկվի Գերագույն ռադայում, հաղորդում է УНИАН-ը: Այսպիսով`
-հումանիտար քաղաքականության հարցերով փոխվարչապետի պաշտոնում առաջադրվել է Օլգա Բոգոմոլեցը
-եվրոպական ինտեգրացիայի հարցերով փոխվարչապետի պաշտոնում` Բորիս Տարասյուկը
-ռեգիոնալ քաղաքականության հարցերով փոխվարչապետի պաշտոնում` Վլադիմիր Գրոսմանը
-փոխվարչապետի պաշտոնում` Ալեքսանդր Սիչը:
Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարումն առաջարկվել է լրագրող Տատյանա Չոռնովոլին: Վարչապետի պաշտոնում, ինչպես արդեն հաղորդվել է, առաջադրվել է Արսենի Յացենյուկը: