Բաժիններ՝

Հանրապետության որոշ շրջաններում անձրև է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Անիի (Մարալիկի), Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Ախուրյանում, Վայքում և Սարավանի լեռնանցքում տեղում է անձրև:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս