Բաժիններ՝

«Սա կյանք չի է, զոռով գոյատեւել ա. էնքան հացի պարտք ունեմ…». hetq.am

hetq.am-ը գրում է. Յոլյանների ընտանիքն ավելի քան 23 տարի վագոն-տնակում է բնակվում: Տարիներ շարունակ տնակը գտնվել է Գորիս քաղաքի Մաշտոցի 151 հասցեում, սակայն նույն վայրում 2012թ.-ի հուլիսին սոցիալական տուն էր կառուցվելու եւ այն տեղափոխեցին:

Հասցեն մնաց նույնը, բայց մի քանի անգամ այս ու այնտեղ տեղափոխելուց հետո ընտանիքը վերջնականապես տեղավորվեց սոցիալական տնից մոտ հարյուր մետր ներքեւ ու արդեն հինգ ամիս է այստեղ են:

32755

Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության՝ ՀՀ կառավարման համաֆինանսավորմամբ իրականացրած «Սոցիալական տուն՝ աջակից պայմաններով» ծրագրի շրջանակներում կառուցված այս եռահարկ շենքը նախատեսված էր սոցիալապես անապահով, վագոն-տնակներում բնակվող ընտանիքների համար, սակայն այս ընտանիքին այդպես էլ բնակարան չհասավ:

«Մենք ավելի լավ վիճակում չէինք գտնվում, քան ստացողները: Ամբողջ կյանքում տուն ստանալու հույսով էինք ապրում, բայց մեզ չհասավ,- հուսալքված պատմում է Գայանե Յոլյանը,- սոցիալական շենքում տներ կան, որոնց դռները փակ են ստացած օրվանից, եթե, իրոք, կարիքավոր են, խի՞ չեն մնում: Նրանց կողքին մենք էլ անտուն, չգիտենք, թե ում դիմենք: Քաղաքապետին դիմում եմ, ասում ա` գնա քո ուժերով կառուցի: 15,600 դրամ թոշակով ես ի՞նչ կարող եմ անել»:

IMG_9615

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս