Իրանի ԱԳՆ-ը հերքել է Թուրքիայի, Իրաքի ու Կատարի հետ քաղաքական բլոկ ստեղծելը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թեհրանում լրագրողների հետ զրույցում հերքել է յան տեղեկատվությունը, թե Իրանը քաղաքական բլոկ է ստեղծում Թուրքիայի, Իրաքի ու Կատարի հետ՝ Սիրիական հակամարտության լուծման համար.

«Ցայժմ չեմ լսել նման բլոկի մասին: Իրանը հավատում է Սիրիայի ճգնաժամի կարգավորման միայն քաղաքական ուղուն: Միայն Սիրիայի ժողովուրդը կարող է հստակեցնել իր ապագան, և մենք կհամագործակցենք բոլոր կողմերի հետ, որոնք ցանկանում են վերջ դնել այդ ճգնաժամին ու հումանիտար աղետին»:

Նշվում է, որ Զարիֆը Թեհրանում բանակցել է Կատարի արտգործնախարար Հալեդ բեն Մուհամմադ ալ-Աթիյայի հետ: Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են, որ ցանկանում են վերջ դնել Սիրիայի արյունահեղությանը, սակայն միմյանց միջև տարաձայնություններ կան միասնական նպատակին հասնելու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս