Բաժիններ՝

Արմավիրի բնակիչը մեղադրվում է գիշերային ակումբի պարահարթակում պարող պարուհիների ձեռքերից ու հագուստներից քաշքշելով վիճելու մեջ

Փետրվարի 27-ին կշարունակվի Արմավիր քաղաքի 31-ամյա բնակչի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ 2013թ. մայիսի 22-ին ժամը 03-ի սահմաններում ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ Արմավիր քաղաքի «Ցեզար» գիշերային ակումբի պարասրահում քաշքշելով պարահարթակում պարող պարուհիների ձեռքերից ու հագուստներից և չենթարկվելով անվտանգության աշխատակիցների ու տնօրենի օրինական պահանջներին անհիմն վիճաբանության մեջ է մտել վերջիններիս հետ:

Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ վիճաբանության ընթացքում ակումբի աշխատակիցների հասցեին տվել է սեռական բնույթի հայոյանքներ ու շուրջ 20 րոպե շարունակ խախտել ակումբի բնականոն աշխատանքն ու հաճախորդների ժամանցը, խուլիգանական մղումներով կոպիտ կերպով խախտել է հասարակակն կարգը, որն արտահայտվել է ակումբի տնօրենի և անվտանգության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքներով:

Ըստ մեղադրանքի՝ նա մասնավորապես կծել է տնօրենի մվիզը` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, գլխով հարվածել է անվտանգության աշխատակցի ծնոտին` պատճառելով ֆիզիկական ցավ: Երիտասարդին մեղադրում են նաև այն բանի համար, որ նա կոտրել է սրահում դրված մոխրամանն ու ձեռքի հարվածով վնասել միջանցքի պատի երեսպատվածքը, որպես զենք օգտագործվող առարկաներով փորձել է հարվածել վիճաբանության մասնակիցներին:

Երիտասարդին մեղադրում են նաև այն բանի համար, որ  նա սուտ մատնություն է արել՝ նշելով, որ ավագ քննիչը մասնակցել է կատարվածին, ծեծել իրեն: Նրան մեղադրանք է առաջադրվել զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս) և սուտ մատնության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մաս): Նա կալանավորված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս