Ամեն ինչ շաքարային դիաբետի մասին
Շաքարային դիաբետ իրենից ներկայացնում է հիպերգլեկեմիա, այսինքն՝ շաքարի բարձր քանակ արյան մեջ, որ ժամանակավոր չէ այլ քրոնիկ երևույթ է։ Հիվանդության ախտանիշներն են՝ խաճախակի ծարավելը, հաճախակի միզելը, հոգնածությունը, կարող են լինել այլ բարդություններ՝ կապված տեսողության վատացման, սիրտ–անոթային համակարգի, երիկամների, ինչպես նաև ոտքերի հետ։ aroxj.am-ի փոխանցմամբ՝ սրանք այն առաջին «կետերն» են, որոնք վնասվում են են հիվանդության ժամանակ։
Հիվանդությունն ունի շատ տեսակներ, բայց առավել հաճախ հանդիպում են հիմանական 4 տեսակները:
Առաջնային տեսակ. այդ ժամանակ ենթաստամոքսային գեղձը չի արտադրում ինսուլին։ Այս տեսակը հիմնականում զարգանում է երեխաների և երիտասարդների մոտ։ Այս դեպքում ինսուլինային թերապիան անհրաժեշտ է, առանց դրա հնարավոր չէ և այս դեպքում չի պահանջվում հատուկ դիետա, մարդը կարող է ուտել ամեն ինչ: Պարզապես պետք է ուտելուց հետո ստանա համապատասխան ինսուլինի քանակ։
Երկրորդ ձևը հիմնականում զարգանում է միջին տարիքի մարդկանց մոտ՝ ճարպակալման դեպքում։ Այս ձևի ժամանակ, ինսուլինը արտադրվում է, սակայն բջիջների մակերեսը չեն կարդում այդ ինսուլինի կոդը։ Այս ձևի ժամանակ պետք է հետևել սննդակարգին, կատարել ֆիզիկական վարժություններ, քանի որ ամեն կիլոգրամ նիհարելու հետ շաքարի քանակը օրգանիզմում իջնում է։ Ի
Բժիշկ-էնդոկրինոլոգ Անուշ Հարությունյանը նշում է, որ նույնիսկ այս ձևի ժամանակ խորհուրդ չի տրվում ընդհանրապես հրաժարվել այն ուտեստներից, որոնք պարունակում են գլյուկոզա: Խորհուրդ է տրվում կատարել կոմպենսացիա. սահմանափակել մի ուտեստը՝ մեկ այլ ուտեստ փորձելու համար։
Գոյություն ունի շաքարայի դիաբետի ևս մի տեսակ, որն իրենից ներկայացնում է սահմանային վիճակ առողջ լինելու և դիաբետով հիվանդ լինելու միջև. դա այն վիճակն է, երբ գլյուկոզայի քանակը քաղցած ժամանակ լինում է 5,5–6,1 սահմանում։
Լինում են դեպքեր, երբ շաքարային դիաբետը առաջանում է հղիության ժամանակ, այն կարող է շարունակվել նաև ծննդաբերությունից հետո։ Այստեղ դեր է խաղում ժառանգական գործոնը, բայց դա պարտադիր պայման չէ։ Կնոջ ինքնավերահսկողության դեպքում նրան և պտղին ոչ մի վտանգ չի սպառնում։
Անուշ Հարությունյանը նաև շատ է կարևորում ինսուլինի ներարկաման տեխնոլոգիան, որից նունպես շատ բան է կախված։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: