Նրա խոսքով՝ ՍԴ որոշման հիմքում շարժումը թուլացնելու ձգտումն է ընկած եղել: Ա. Մարտիրոսյանը նշեց, թե իշխանությունը ՍԴ որոշմամն չի ցանկացել մեծացնել քաղաքացիների շրջանում առկա առանց այդ էլ մեծ դժգոհության, բողոքի դաշտը:
«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի այսօրվա նիստում, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, քննարկվեց եւ հաստատվեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2013թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:
րա Զոհրաբյանը հայտնել է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, որով վերջինս խնդրել էր ստանալ երկու էլեկտրոնային փոստերի արկղերի պարունակության մասին տեղեկություններ. այդ փոստերը պատկանում են փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Պետրոսյանին: Իր դիմումում Արա Զոհրաբյանը նշել է, որ փաստաբան Կարեն Պետրոսյանի էլեկտրոնային փոստի տեղեկություններն անձեռնմխելի են։
Նա շեշտեց, թե ինքը օրենքի ժամանակավոր կասեցմամբ «խանդավառված չէ», քանի որ սպասում է գործի դատաքննությանը, որը տեղի կունենա մարտի 28-ին: ԲՀԿ-ական պատգամավորը նաև նկատեց. «Եթե ուշադրություն դարձնեք՝ կտեսնեք, որ կասեցված են ոչ բոլոր կետերը և սա չի նշանակում, որ օրենքը չի գործում: Գրված են կոնկրետ հոդվածներ, թե որոնք չեն գործում»:
ՍԴ կասեցրել է կուտակային կենսաթոշակային համակարգի կիրարկումը մինչև մարտ ամիս։ Մասնավորապես՝ կասեցվել է օրենքի 2 հոդվածների գործողությունը։ Սա փոքրիկ հաջողություն է։ 2012թ. սեպտեմբերից ԱԺ-ում պայքարել եմ, իմ համոզմամբ, այդ անհեթեթ բարեբոխման դեմ։
Հունվարի 23-ին, ժամը 16.00-ին, 1964 թ. ծնված Արմեն Վ.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և կամավոր հանձնել «ՌՊԳ 22» տիպի հակատանկային նռնականետ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 210 փամփուշտ:
«Արել են, լավ են արել, ուրեմն տենց ա պետք եղել: Նախ, ինձ ոչ մեկ պաշտոնանկ չի արել, դա անհեթեթ խոսակցություններ են, խնդրում եմ՝ ինձ մի զանգահարեք»:
Կազմակերպությունը պաշտոնապես գրանցվել է հունվարի 23-ին, Իվանիշվիլին դարձել է նրա նախագահը:
Լույս է տեսել ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «Հեքիաթ հեքիաթի մասին» գիրքը: Հեղինակը նշում է, որ հեքիաթների գիրքը նախատեսված է թե մեծերի եւ թե փոքրերի համար: Գրքի նկարների հեղինակը պատգամավորի թոռնիկն է՝ Ցողիկ Վարդանյանը:
Նախարարի խոսքերով՝ Սիրիայի նախագահի պաշտոնից Ասադի հեռանալը չի հանդիսանում բոլոր խնդիրների լուծում.
Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Ներքին Կարմրաղբյուր գյուղերում հնչած հակառակորդի կրակոցներից վիրավորված 16-ամյա աղջիկը գումարտակի հրամանատարի աղջիկ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Դա սովորական պրակտիկա է:
Պարզվում է, որ ժողովրդի հաշվին կառավարությունը կրկին իր հարցն է լուծում՝ երևի ինչ-որ ակնկալիքներ ունենալով: Ի վերջո, այս համակարգը խնդիր է դառնալու, կպնելու են էն խեղճ աշխատող ժողովրդի գրպանին, բա էլ ո՞ւմ կպնեն: Թող իրանց գրպանին կպնեն…
Ֆյուլեն Կիև է ժամանել՝ կապված Ուկրաինայում առկա քաղաքական ճգնաժամի հետ:
Ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվել, ինչի ընթացքում պարզվել է, որ մինչ այդ Արթուր Հարությունյանը հանդիպել է Յուրա Մանուչարյանին և պահանջել, որ չանհանգստացնի իր քրոջը: Նրանց միջև վիճաբանություն է ծագել, որին միջամտել է Վիտալիկ Մեսրոպյանը: Յուրա Մանուչարյանը հեռացել է և վերադարձել իր բարեկամ Մայիս Խաչատրյանի հետ: Նրանք վիճաբանել են Վիտալիկ Մեսրոպյանի և Արթուր Հարությունյանի հետ, ինչի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24–ին` ժամը 17.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
«Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցումը պետք է ավարտվի 2015 թվականին:
Դա միաձայն աջակցություն է ստացել 444 պատգամավորի կողմից:
ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել:
Գործում առկա է կանխավարկածը, որ նման փաստեր իրականության մեջ տեղ չեն գտել, քանի դեռ պատասխանողը չի ապացուցում հակառակը: Այսինքն՝ եթե պատասխանողն ասում է, որ Սուրիկ Խաչատրյանը կրակել է Արևիկ Միրզոյանի վրա կամ որ Սուրիկ Խաչատրյանը կրակել է Անուշավան Առուշանյանի վրա, զրպարտության վերաբերյալ գործերի շրջանակում համարվում է, որ Ս.Խաչատրյանը նման գործողություններ չի կատարել՝ մինչև Սամվել Հարությունյանը չապացուցի, որ կատարել է:
Ես բազմիցս հերքել եմ ու կրկին հերքում եմ այն անհեթեթ ասեկոսեները, թե իբր Նախագահ Սերժ Սարգսյանը առողջական խնդիրներ ունի: Դա իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է ս.թ. հունվարի առաջին կեսին Նախագահի արձակուրդի վերաբերյալ հարցերին, ապա ինչպես արդեն նշել ենք, այն կրել է մասնավոր բնույթ, հետևաբար և մանրամասների մասին հրապարակային տեղեկատվություն չի տրվել:
Իսկ Էրեբունի վարչական շրջանում հունվարի 29-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Բելինսկի, Սասունցի Դավիթ, Մուրացան, Ռոստովյան, Էրեբունի, Նոր Արեշի 2-36, Թորոմանյան, Կռիլով փողոցների, Սուվորով փողոցի և նրբանցքի, Աթոյան և Ազատամարտիկների փողոցների ու անցուղիների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Որքան հասկանում եմ Բաքվի քաղաքական տրամադրություններից, նրանք տրամադրված չեն հարցը մոտակա ժամանակում ռազմական մեթոդներով լուծելուն: Իհարկե, կա ռազմական քարոզչություն, տրամադրություն, որն ազդում է, այսպես ասած, ռազմաշունչ ոգու ուժեղացման վրա, բայց օլիմպիական խաղերից նախաշեմին պատերազմական գործողություններ սկսելը բանականությունից դուրս կլիներ:
Հունվարի 18-ին, շաբաթ օրը իրանցի դիվանագետ Ասադին Եմենի մայրաքաղաքում, իր տան մոտակայքում սպանվել է զինված անհայտ անձի կրակոցից: Եմենի կառավարությունը պատասխանատու է իր երկրում դիվանագետների պահպանության եւ անվտանգության ապահովման համար եւ պետք է առավել պատասխանատու գործի միջազգայնորեն ճանաչված կոնվենցիաների հարցում:
Իրանի Իսլամական Հանրապետությունը հետամուտ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը և հակաահաբեկչական կամպանիա ձեւավորելուն, իսկ Ժնեւ-2 համաժողովը այն դեպքում արդյունավետ և հաջողված կլինի, եթե ընթանա այս ուղղությամբ:
UWC Դիլիջան քոլեջն իր դռները կբացի 2014թ. սեպտեմբերին: Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց քանակը 2023թ. կհասնի 650-ի` 60 երկրներից: Դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի մոտ 30 հազար դոլար, սակայն աշակերտների 90%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների միջոցով:
Եթե մարդկանց մերկացնում են, իհարկե անաստված են, անարդար է, անշնորհք է, անդաստիարակ է, լկտիություն է… ինչ բառ էլ հնարենք, բոլոր բառերը համարժեք կլինեն դրան, իհարկե, վատ ա… այ հիմա զգացեք մեր տարբերությունը, սիրելիներս, այ հիմա հասկացեք ոստիկանության բարեփոխման ընթացքը:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Ազգային Ժողովում, դեռ իր թեկնածության քննարկման ժամանակ է դրական արտահայտվել և ողջունել դատախազության աշխատանքի տարեկան հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցադրումը, շեշտելով, որ « չնայած օրենքով սահմանվում է, որ դատախազը հաղորդում է ներկայացնում ԱԺ-ին, ու չի հստակեցվում` դա գրավոր է, թե բանավոր, բայց եթե ԱԺ օրենքում համապատասխան փոփոխություններ լինեն, այդ հաղորդումը կներկայացվի ԱԺ նիստին
Անհրաժեշտ են «խարիսխային» ծրագրեր, որոնք կտանեն իրենց ետեւից: Մենք ընտրում ենք այնպիսի ծրագրեր, որոնք հանդիսանում են տարածաշրջանում կամ առանձին բնագավառում փոփոխությունների շարժիչ ուժը:
Bigpicture.ru-ն ներկայացրել է այս տարի Կիևի փողոցներում ցուցարարների ու ոստիկանների միջև դիմակայության ժամանակ արված տպավորիչ լուսանկարներ: